Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերում սեզոնը մեկնարկում է դեկտեմբերի 20-ին

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերում 2026-2027 թվականների ձմեռային սեզոնը պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 20-ին, հայտնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Գուդաուրիի, Բակուրիանիի, Գոդերձիի և Մեստիայի լեռնադահուկային հանգստավայրերը կբացվեն միաժամանակ:

Տեղեկության համաձայն` Գուդաուրիի գլխավոր հանգստավայրը նոր սեզոնը կդիմավորի զգալիորեն արդիականացված տեխնիկական հարմարություններով և ընդլայնված լեռնադահուկային ուղով: Այնտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտական ​​փուլում են: