Բորջոմի-Բակուրիանի երկաթուղին և դրա գլխավոր խորհրդանիշը՝ «կուկուշկա» գնացքը, կվերսկսեն երթևեկությունը 2026 թվականի դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին՝ Երկաթուղային աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ պատմական երկաթուղու վրա լայնածավալ վերականգնողական աշխատանքները մտնում են իրենց վերջնական փուլ։
«Վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս նախագծի համար հատուկ ընտրված վագոնների դիզայնը ներդաշնակորեն համադրվում է Բակուրիանիի միջավայրի և պատմության հետ։ Մենք ցանկանում էինք, որ սա լինի ոչ միայն վերանորոգված գնացք, այլև նաև պահպանվի մթնոլորտն ու ոգին, որը տասնամյակներ շարունակ ուղեկցել է այս երթուղուն», — ընդգծել է Քվրիվիշվիլին։