«Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանն արագացված կարգով՝ 2 օրվա ընթացքում, ընդունեց «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Ըստ փոփոխությունների` չեղյալ է հայտարարվում օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ խոսքի ազատության սահմանափակման դեպքերում ապացուցման բեռը կրում է բողոքաբերը, և ցանկացած կասկածի դեպքում, որը չի կարող ապացուցվել օրենքով սահմանված կարգով, որոշումը պետք է կայացվի այնպես, որ պաշտպանվի արտահայտվելու ազատությունը։

Փոփոխությունների արդյունքում, դատարանում զրպարտության վերաբերյալ վեճերը քննարկելիս ապացուցման բեռը կտեղափոխվի պատասխանողի վրա։ Հայցվորը, որը կրել է հնարավոր բարոյական կամ հեղինակության վնաս, կազատվի պատասխանողի կողմից տարածված փաստերի կեղծ լինելը ապացուցելու բեռից և, միաժամանակ, կկրի ապացուցելու բեռն առ այն, որ իր հայտարարությունը չի պարունակում հայցվորի մասին էականորեն կեղծ փաստ։

Զրպարտության սահմանումը պարզաբանվել է որպես էականորեն կեղծ փաստ պարունակող և անձի հեղինակությանը վնասող հայտարարություն։ «Վրացական երազանք»-ը նաև 100-օրյա հետադարձ ուժ է տվել խոսքի և արտահայտման ազատության մասին օրենքում կատարված փոփոխություններին (օրենքը վերաբերում է նաև ընդունումից 100 օր առաջ արված հայտարարություններին)։