«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիային դատարանը մեղավոր է ճանաչել խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողով ներկայանալու պահանջը չկատարելու համար։
Դատարանի որոշման համաձայն, որը հրապարակել է դատավոր Ջվեբե Նաճկղեբիան, Գվարամիան դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Գվարամիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով։
Նախկինում Նիկա Գվարամիայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 30 հազար լարի գրավ, որը, ըստ դատարանի, մեղադրյալը չի վճարել օրենքով սահմանված ժամկետում։ Դրա հիման վրա գրավը փոխարինվել է կալանքով։