Ճիաթուրայի հանքագործները շարունակում են բողոքի ակցիաները

Ճիաթուրայի հանքագործները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով ազատ արձակել իրենց բանտարկված աշխատակիցներին: Նրանցից երկուսը հացադուլ են հայտարարել, նաև հրաժարվել են հեղուկ խմելուց։

Ըստ «Հանքագործ» ֆեյսբուքյան էջի հաղորդման` հացադուլ հայտարարած Տարիել Միքացաձեի առողջական վիճակը վատացել է, բայց նա հրաժարվել է բժշկական օգնությունից։

Հատկանշական է, որ Ճիաթուրայի հանքը հիմնական աշխատանքի վայրն է, իսկ մանգանի արդյունահանումը՝ եկամտի հիմնական աղբյուրը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հանքագործներն աներկբա պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում: