Վրաստանի տեխնիկական համալսարանը 100 տարեկան է

Վրաստանի տեխնիկական համալսարանը նշեց հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառմանը մասնակցել են Վրաստանի տեխնիկական համալսարանի ուսանողները, Իոսեբ Թուղուշիի անվան համալսարանի նվագախումբը, Թբիլիսիի համերգասրահում ելույթ են ունեցել հին ու նոր սերնդի հայտնի երգիչներ ու գործիքավորողներ։

Մինչ համերգի մեկնարկը հյուրերը հնարավորություն են ունեցել դիտելու Վրաստանի տեխնիկական համալսարանի դարավոր պատմությունը և Ճարտարապետության, քաղաքաշինության ու դիզայնի ֆակուլտետի և Միջազգային դպրոցի ուսանողների աշխատանքները պատկերող ֆոտովավերագրությունը։

Նշենք, որ Վրաստանի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականին՝ որպես Թբիլիսիի պետական համալսարանի պոլիտեխնիկական ֆակուլտետ, իսկ 1928 թվականից դարձել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ 1990 թվականին ստանալով համալսարանի կարգավիճակ: