Ուկրաինական քաղաքների ռմբակոծությունը Ռուսաստանի անկարողությունն է ցուցանում

Երեկ առավոտից Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում օդային տագնապի ռեժիմ էր հայտարարված. ուկրաինական կողմի պնդմամբ, ռուսական ուժերը օդային հարվածներ էին հասցնում քաղաքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին: Պայթյուններ են գրանցվել Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Ժիտոմիրում, Խմելնիցկում, Կրիվոյ Ռոգում, Զապորոժիեում և Սլավյանսկում։

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեի խոսքով, Ռուսաստանը գործնականում կիրառել է 20-րդ դարի 30-ականների մարտավարությունը՝ ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանրությանը վախեցնելու և նրա կամքը կոտրելու նպատակով:

«Սա պետական ​​ահաբեկչության դասական օրինակ է, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի Դրեզդենին, բայց տարբեր մասշտաբներով: Մոսկվայի այս արարքը, բացի ահաբեկչությունից, մարդկության դեմ հանցագործություն լինելուց, նաև թուլության մեծ դրսևորում է»,- գրել է Գոբրոնիձեն:

Ըստ նրա, մեծ տերություն լինելու հավակնություն ունեցող երկրին հաջողվել է միայն առանց խտրականության ռմբակոծել երեխաների, կանանց, ծերերի, բնակելի թաղամասերը. այդպես չի գործում մեծ ուժ ունեցողը.

«Նա կարողացավ տասնյակ տարով հետ շպրտել սեփական երկրի զարգացումը, բոլորին ցույց տվեց ռուսական պետության և հասարակության իրական դեմքը, ցույց տվեց կոռուպցիայի հետևանքով թառամած և ամբողջովին փտած պետական ​​ինստիտուտները, այդ թվում՝ թալանված ու անարգված բանակ, վարկաբեկման եզրին գտնվող քարոզչական ապարատ, հերետիկոսության ու մեղքի մեջ թաթախված եկեղեցի, բարոյապես սնանկացած քաղաքական էլիտա, վախեցած հասարակություն, որի մի մասն ուղղակի փախչում է իր երկրից, իսկ մյուս մասը փախուստի հնարավորություն չունի»:

Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի կարծիքով, սա ահաբեկչություն է և օրինակն այն բանի, որ Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, որը փորձում է պատերազմի դաշտում կրած ռազմական պարտությունը «փոխանցել» խաղաղ բնակչությանը:

Բատիաշվիլին նշել է, որ ռուս օկուպանտների նպատակն է խուճապ և վախ սերմանել ուկրաինական հասարակության մեջ, որպեսզի բնակչությունն այնուհետև ստիպի Ուկրաինայի իշխանություններին` համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրին։

«Սա Ռուսաստանի համար չի աշխատի, քանի որ Ուկրաինան բազմիցս ցույց է տվել, որ չի պատրաստվում ընդունել օկուպացիան, ոչ մեկից չի վախենում, ընդհակառակը, դրանից հետո ուկրաինացիներն ավելի ագրեսիվ կպայքարեն, իսկ Արևմուտքը Ուկրաինային ավելի շատ  զենք կմատակարարի՝ սեփական երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Բատիաշվիլին։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է ուկրաինական քաղաքների ռմբակոծություններին և ասել, որ ապշած է:

Նախագահը արձագանքել է Ուկրաինայի քաղաքների ռմբակոծմանը