Վրաստանի բաց և փակ շուկաները այսօրվանից վերսկսել են աշխատանքը

Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով աշխատանքը վերականգնել են բաց և փակ շուկաները:

Այս մասին փետրվարի 4-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ շուկաները չեն աշխատի շաբաթ և կիրակի օրերին:

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել շուկաների աշխատանքը երկրում վերականգնել փետրվարի 15-ից, սակայն համաճարակային իրավիճակից ելնելով սահմանափակումները 1 շաբաթ շուտ կվերացվեն: