Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվեց

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով՝ այդ թվում Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում, վերականգնվել է  հասարակական տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտի աշխատանքի արգելքն ուժի մեջ կմնա շաբաթ և կիրակի օրերին:

Այսօրվանից աշխատանքը վերսկսել են Թբիլիսիի մետրոն, ավտոբուսները և երթուղային տաքսիները: Բոլոր տրանսպորտային միջոցներով երթևեկելիս դիմակ կրելը պարտադիր է:

Հատկանշական է, որ միջքաղաքային տրանսպորտի երթևեկության արգելքը դեռ կմնա ուժի մեջ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով արգելվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Փետրվարի 1-ից  տրանսպորտը վերականգնվեց Վրաստանի բոլոր քաղաքներում բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութայիսիից: