Անչափահասի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեղադրանքով 9 անձ է ձերբակալվել: Նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկում։ Նրանցից առնվազն վեցը անչափահաս են։
Ձերբակալվածներից ամենափոքրը 14 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 30։
ՆԳՆ-ի տվյալներով՝ նրանք ֆիզիկական բռնություն են գործադրել տուժողի նկատմամբ և մարմնի տարբեր մասերին վնասվածքներ պատճառել սառը զենքով։
«Նրանք բջջային հեռախոսով տեսանկարահանել են բռնությունը, ֆիզիկական և հոգեկան հարկադրանքը, նաև նվաստացնող գործողությունները», — ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Մեղադրյալների անձնական և բնակելի տների խուզարկության ժամանակ «որպես ապացույցներ առգրավվել են նրանց բջջային հեռախոսները, սառը զենքերը»։