Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կղվարելիում քաղաքացին սառը զենքով վիրավորել է 2 մարդու։ Տուժածներից մեկը Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի հետաքննչական բաժանմունքի աշխատակից է։
Նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի հետևանքով։
«Քննությունը պարզել է, որ Կղվարելիում վեճի հիման վրա ծագած կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալը սառը զենք օգտագործելով բազմաթիվ վերքեր է հասցրել 1984 թվականին ծնված Ռ.Մ.-ին։ Հակամարտությանն ականատես է եղել և նրանց բաժանելու փորձ է արել Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի հետաքննչական բաժանմունքի աշխատակից՝ 1983 թվականին ծնված Է.Մ.-ն, որին նույնպես մեղադրյալը վիրավորել է սառը զենքով։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն», — հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը։
Հանցագործը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման համար։
Կալանավորվածին սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում։