Դատավորը 2 տարում ճամփորդությունների վրա ծախսել է 20 հազարական լարի

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին, որը հուլիսի 10-ին 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակից 19-ամյա ուսանող Սաբա Ջիքիային, վերջին տարիներին դատավորի աշխատավարձի գրեթե մեկ քառորդը ծախսել է ճանապարհորդությունների վրա։

2025 թվականի ապրիլին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 44-ամյա դատավորը 2024 թվականին ստացել է 95 հազար 271 լարի աշխատավարձ (ամսական 7939 լարի), նույն տարում 20 հազար լարին ծախսել է ճանապարհորդելու նպատակով։

2024 թվականի մարտին լրացված հայտարարագրից պարզ է դառնում, որ դատավորը 2023 թվականին նույնպես 20 հազար լարի է ծախսել ճանապարհորդությունների վրա, իսկ այդ տարում ստացել է 85 հազար 513 լարի (շուրջ 7,126 լարի ամսական) աշխատավարձ։

Թամար Մճեդլիշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերի կոլեգիայի դատավոր է դարձել 2024 թվականի դեկտեմբերին, մինչ այդ՝ երկու տարի, նույն դատարանի քննչական և նախաքննական նիստերի կոլեգիայի դատավոր էր։

2021-ից 2022 թվականներին նա քննարկել է վարչական գործեր

Մճեդլիշվիլին նաև Թեդո Աբրամովի և Նիկա Կացիայի գործերով դատավորն է. նրանք համարվում են քաղբանտարկյալներ և կալանավորված են թմրանյութերի մեղադրանքով։