Ակտիվիստ Ռոստո Զարանդիան ազատ է արձակվել

Ֆեյսբուքում մեկնաբանության համար ձերբակալված Ռոստո Զարանդիան ազատ է արձակվել բանտից։ Դատավոր Իրակլի Ափշիլավան ակտիվիստին դատապարտել էր 5-օրյա ազատազրկման։

«Ես դուրս եմ եկել, բայց դեռ ազատ չեմ։ Ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք։ Ե՞րբ ենք ազատ լինելու», — գրել է Ռոստո Զարանդիան սոցիալական ցանցում։

Զուգդիդիի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակից Մագդալինա Թոդուան դատի էր տվել քաղաքացիական ակտիվիստին՝ սոցիալական ցանցում իրեն «տվինգե» և «փոչո» (մեգրելերենով՝ «հիմար») անվանելու համար։