Նախադպրոցականների համար մանկական նստատեղերի օգտագործումը պարտադիր կդառնա

Նախադպրոցական տարիքի երեխաների համար մանկական նստատեղերի (ավտոանվտանգության աթոռակներ) օգտագործումը պարտադիր կդառնա։

BPN-ն այս տեղեկությունը տարածել է` վկայակոչելով Ճանապարհային անվտանգության 2026-2027 թվականների նոր գործողությունների ծրագիրը։

«Նախատեսվում է մանկական նստատեղերի օգտագործման ուղղությամբ օրենսդրական փոփոխության իրականացում, որի համաձայն` նախնական փուլում պարտադիր կդառնա նախադպրոցական տարիքի երեխաների համար մանկական նստատեղերի օգտագործումը», — նշված է փաստաթղթում։ Նոր ռազմավարությունը նախատեսում է նաև մանկական նստատեղերի օգտագործման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավների անցկացում։

Փաստաթղթում նաև նշված է, որ ծրագիրը նախատեսում է մինչև 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների և զոհվածների թվի նվազեցում 25%-ով։