Մեկնարկում է Վակեի այգու շատրվանների և կասկադի վերականգնման վերջին փուլը

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է Վակեի այգու շատրվանների և կասկադի վերականգնման վերջին փուլը, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա ասել է, որ նախ կկատարվեն ուսումնասիրություն և մանրամասն նախագծում:

Կախա Կալաձեի խոսքով՝ մրցույթին մասնակցելու նախապայմանն այն է, որ կատարող ընկերությունը կամ նրա վարձած աշխատակիցը փորձ ունենա Եվրամիության անդամ պետությունների տարածքում շատրվանների կառուցման/վերականգնման և նախագծման գործում:

Հիշեցնենք, որ 2022 թվականին Վակեի այգու շատրվանում 13-ամյա դեռահասը մահացել էր հոսանքահարման պատճառով: