ԵՄ-ն Վրաստանից քաղաքացիների իրավունքների ապահովում է պահանջում

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր վարչությունը նամակ է ուղարկել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Նամակի միջոցով Վարչությունը ցանկանում է ստանալ թարմացված տեղեկատվություն Հանձնաժողովի առաջարկությունների կատարման վերաբերյալ կամ, եթե դրանք դեռևս չեն իրականացվել, ձեռնարկել համապատասխան միջոցներ Հանձնաժողովի առաջարկությունները կատարելու համար։

Նշենք, որ Վրաստանի ժողովրդավարության «լուրջ հետընթացին» ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովը քննարկում է առանց վիզայի ճանապարհորդության կասեցման հարցը։

Նամակում նշված է, որ Հանձնաժողովը կքննարկի առաջարկությունների իրականացումը վիզաների կասեցման մեխանիզմի վերաբերյալ հաջորդ զեկույցի շրջանակներում։

Ներկայացված առաջարկություններից են.

  • Ապահովել և պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ներառյալ հավաքների, խոսքի և միավորումների ազատությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը և խտրականության արգելքը։
  • Կանխել և չեղյալ համարել ցանկացած օրենսդրություն, որը սահմանափակում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հակասում է եվրոպական ու միջազգային չափանիշներին։
  • Վրաստանի վիզային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ-ի վիզային պահանջներ ունեցող երկրների ցանկին և այլն։