Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման համար լրացուցիչ գումար կծախսվի

Արդեն յոթերորդ օրն է, ինչ մայրաքաղաքի ամենածանրաբեռնված մետրոյի կայարաններից մեկը՝ «Վարկեթիլի»-ն, փակ է վերանորոգման աշխատանքների վերսկսման պատճառով։

Գնումների գործակալության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ կայարանում վերանորոգման գործընթացն ավարտելու համար նախապես հաշվարկված 13 միլիոն 398 հազար 612 լարին բավարար չէ, և անհրաժեշտ կլինի ծախսել լրացուցիչ 1 միլիոն 800 հազար լարի։

Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի թեք շարժասանդուղքի թունելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ թեք թունելի շահագործման բնութագրերի վերականգնում՝ խողովակների մաքրում կոռոզիայից, դեֆորմացիոն միացումների արտահոսքերի ջրամեկուսացում և այլ աշխատանքներ, որի համար հարկավոր է հավելյալ գումար:

Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնողական աշխատանքները սկսվել են 2022 թվականի դեկտեմբերի 21-ին: