Բաղդաթում ձուկ որսալիս տղամարդը մահացու հոսանքահարվել է

Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ռոկիթի գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել։

Տեղական «Ինֆո Իմերեթի» լրատվական կայքի փոխանցմամբ՝ մի տղամարդու, ձկնորսական կարթով ձկնորսություն անելու ժամանակ, ամբարտակի մոտ հարվածել է հոսանքը. նա մահացել է։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։