Խորհրդարանի նախկին շենքը ոստիկանությանը չի փոխանցվի

Քութայիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախկին շենքը Interpressnews.ge-ի հաղորդմամբ՝ կտրամադրվի ոչ թե ներքին գործերի նախարարությանը, այլ՝ էկոնոմիկայի նախարարությանը:

«Արդեն հավաքվել են անհրաժեշտ իրերը և շուտով կորոշվի խորհրդարանի նախկին շենքի ֆունկցիոնալությունը», — տեղեկացնում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պետական գույքի կառավարման գործակալությունից:

2012 թվականից բարձրագույն օրենսդիր մարմնի նստավայրը Քութայիսիում էր, սակայն 2018-ից այն տեղափոխվեց մայրաքաղաք Թբիլիսի: Ավելի ուշ հաղորդվում էր, որ Քութայիսիի շենքը կտրամադրվի ՆԳՆ-ին: