Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչը ձերբակալվել է Օրսանտիայում՝ 300 լարի կաշառք վերցնելու մեղադրանքով։
Քննչական ծառայության տվյալներով՝ վերոնշյալ անձը 300 լարի կաշառքի դիմաց պատրաստել և քաղաքացուն է հանձնել ծառերի և բույսերի ծագման կեղծ վկայականներ, որի ժամանակ էլ ձերբակալվել է։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։