Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի աներորդուն, նախկին փոխնախարարին և նախարարության մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորել են։
Որոշումն այսօր՝ հուլիսի 29-ին, հրապարակել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։
Կալանավորվել են հետևյալ անձինք`
- պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան,
- նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Ղուդուշաուրին,
- պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի աներորդին` Վասիլ Մխեիձեն։
Ղուդուշաուրիի և Խաինդրավայի դեմ առաջադրված մեղադրանքները «առանձնապես խոշոր չափի գումարի խմբակային հափշտակություն» են որակվել, իսկ Վասիլ Մխեիձեն մեղադրվում է «հափշտակությանն օժանդակելու» համար։