Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախագահին

Աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլյան Տիլին և Սենատի նախագահ Ստեֆանի Դհոյին։

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Քննարկվել է նաև Վրաստանի ներկայացրած՝ ԵՄ անդամակցության դիմումը։

Զրույցի հիմնական թեմաներից էր Ուկրաինայում ռուսական ագրեսիան և Ուկրաինային աջակցելու կարևորությունը։

«Բոլորս հույս ունենք, որ այս պատերազմը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Մարդկային ողբերգություններին, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, պետք է վերջ դրվեն» — հայտարարել է Պապուաշվիլին։

Նա նաև նշել է, որ այցի պատճառներից մեկը նաև Վրաստանի ու Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ 

Նշենք, որ Բելգիայում Խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանականներ՝ Լևան Իոսելիանին, Մակա Բոչորիշվիլին և Լևան Կարումիձեն։