Սննդի ազգային գործակալությունը Բորջոմիում գործող անօրինական ձեռնարկությունից առգրավել և կնքել է 800 լիտր գարեջուր և օղի։
Ձեռնարկատերը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը` դադարեցվել։
«Պետական կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային վարչության տեսուչները հեռախոսային հաղորդագրության միջոցով հայտնաբերել են գարեջրի և ալկոհոլային խմիչքների անօրինական գործարան։
«Խարազի» ՍՊԸ-ն գործել է առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման։ Միաժամանակ, ստուգման արդյունքում պարզվել է, որ սննդի արտադրության ընթացքում խախտվել են հիգիենայի չափանիշները։ Գործակալության տեսուչներն առգրավել և կնքել են 800 լիտր գարեջուր և օղի։ Ձեռնարկատերը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է», — նշված է Սննդի ազգային գործակալության հրապարակած տեղեկության մեջ։