Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետը հրաժարական է տվել

Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոգի Աբուաշվիլին լքել է պաշտոնը։

Ըստ տեղեկությունների՝ քաղաքապետի պաշտոնից նա հրաժարվել է անձնական դիմումի համաձայն։

Հիշեցնենք, որ Գոգի Աբուաշվիլին Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետ էր դարձել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջոցով։ Աբուաշվիլիի թեկնածությունն առաջադրել էր «Վրացական երազանք» կուսակցությունը։