Վարձակալած բնակարանում գտել են Ֆրանսիայի և ՌԴ-ի քաղաքացիների դիակներ

Թբիլիսիում վարձակալած բնակարանում երկու մարդու դի են հայտնաբերել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը Ֆրանսիայի, մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացի է։

Դիերը տեղափոխվել են փորձաքննության։ Նրանց վրա վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել։

«Ինտերպրեսնյուս»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության հասցնել։