Սփյուռքի մի շարք կազմակերպություններ` ի պաշտպանություն Մզիա Ամաղլոբելիի

Սփյուռքի մի շարք կազմակերպություններ և ներգաղթյալների ասոցիացիաներ համատեղ հայտարարություն են տարածել Մզիա Ամաղլոբելիի դատական գործի վերաբերյալ։

«Մենք ժամանակ և ջանք չենք խնայի ապահովելու համար, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է Մզիայի դեմ քաղաքական դրդապատճառներով, անհիմն և անօրինական գործի կեղծմանը, նրա նկատմամբ բռնությանը, հանրությանը մատուցվող ապատեղեկատվությանը, նաև յուրաքանչյուր ոք, ով պատրաստում, աջակցում և կայացնում է դատական որոշումը, պատասխանատվության ենթարկվի ազատ և ժողովրդավարական դատական համակարգի առջև»,- գրված է հայտարարության մեջ։

Նրանց խոսքով` վրացական հասարակությունը պայքարում է բռնաճնշող հակավրացական ռեժիմի դեմ։

«Մոտակա օրերին «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է դատավճիռ կայացնել Մզիա Ամաղլոբելիի դեմ և դրանով կստորագրի նաև իր սեփական դատավճիռը»,-գրել են նրանք։

Հայտարարությունը ստորագրել են մի շարք կազմակերպություններ, դրանց թվում`

  • «Հարթակ 2025»
  • Վրացական համայնքը Կիպրոսում. «Ուժը միասնության մեջ է»
  • Դանիայում վրացական սփյուռքի անդամներ
  • «Թամարիելի» ասոցիացիա
  • «Սերունդներ Վրաստանի համար»
  • Վրացական համայնքը Ավստրիայում և այլն։