Բոսնիա և Հերցեգովինայի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու՝ սահմանով միգրանտների ապօրինի տեղափոխման կասկածանքով։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին երկրի արևմտյան մասում՝ Խորվաթիայի հետ սահմանի մոտ։ Կասկածյալները ձերբակալվել են Լիվնո քաղաքի մոտակայքում՝ գերմանական համարանիշներով Jeep-ի խուզարկության ժամանակ։ Մեքենայում եղել է հինգ օտարերկրյա քաղաքացի, որոնք, ենթադրաբար, փորձել են անօրինական ճանապարհով անցկացնել Բոսնիա և Հերցեգովինայով։
Տեղափոխվողների թվում մեկ Թուրքիայի քաղաքացի է եղել։ Չորսը չեն ունեցել անձը հաստատող փաստաթղթեր, բայց իրենց ներգաղթի ձևաթղթերում նշել են, որ Բանգլադեշի և Պակիստանի քաղաքացիներ են։
Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը դեպքի կապակցությամբ մարդկանց անօրինական տեղափոխման գործ է հարուցել։ Երկրի քրեական օրենսգրքի համաձայն՝ այդ հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։