Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը մինչև ժամը 14։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։

Ռուսական կողմում այս պահին դեռևս առկա է տրանսպորտային միջոցների հերթ։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք՝ ճանապարհը փակվել է հնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով։