Սագարեջոյում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարդ է զոհվել։ Վթարը տեղի է ունեցել Բադիաուրի գյուղում։
Տեղացիների խոսքով՝ քաղաքային ավտոբուսը, հավանաբար, սահել է թաց ասֆալտի վրա և շրջվել, ինչի հետևանքով մահացել է վարորդը, իսկ երեք ուղևոր վիրավորվել է:
Վիրավորները հոսպիտալացվել են, և նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան։