Օդի ջերմաստիճանը Վրաստանում կարող է հասնել +40 աստիճանի

Վրաստանում մինչև սեպտեմբերի 3-ը կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակը։ Օդի ջերմաստիճանը հարթավայրերում և լեռնային առանձին հատվածներում հնարավոր է հասնի +38-ից մինչև +40 աստիճանի։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդի ներկայիս և սպասվող բարձր ջերմաստիճանն ու հողի չորությունը շարունակում են մնալ հրդեհի առաջացմանը նպաստող պայմաններ։