Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն պարտվել են նաև Վաշինգտոնի արբիտրաժում Անակլիա նավահանգստի գործով վեճում։
Նախարարությունը հայտարարություն է տարածել վերոնշյալի մասին։
«Վաշինգտոնի արբիտրաժը (Համաշխարհային բանկի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն – ICSID) որոշում է կայացրել Անակլիա նավահանգստի գործով և լիովին բավարարել է Վրաստանի կառավարության պահանջները։
Այս անգամ Վաշինգտոնի արբիտրաժը հաստատել է, որ Անակլիա նավահանգստի նախագծի չիրականացման համար ամբողջությամբ պատասխանատու են Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն ու նրանց գործընկերները, և Վրաստանի կառավարությունից որևէ միջամտություն չի եղել», — նշված է հաղորդագրության մեջ: