Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 6

2023 թվականի սեպտեմբերին շինարարության արժեքի ցուցանիշը օգոստոս ամսվա համեմատ աճել է 1,6 տոկոսով։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 27 հազար 714 տոննա արևածաղկի ձեթ` 30,6 մլն դոլար արժողությամբ:

Առավելագույն գնի շեմին (ռեֆերենտային) հասած դեղերի ցանկն ընդլայնվում է:

Վրաստանում գրանցված ամենաշատ ավտոմեքենաները Թբիլիսիում են:

Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Քարելիի մունիցիպալիտետում 22-ամյա երիտասարդը 12-ամյա աղջկա է առևանգել և նրա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել։

Վրացական շուկայի համար ստեղծված «Ընձուղտ Ժոզե» անիմացիոն մուլտֆիլմը թարգմանվել է ամերիկացի երեխաների համար, և նոյեմբերի 3-ին YouTube-ում կայացել է առաջին մասի պրեմիերան։

Վրաստանի ձյուդոյի հավաքականը չորս արծաթե մեդալ է նվաճել 2023 թվականին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ​​թատրոնի տեխնիկական անձնակազմը հայտարարել է, որ իրենց աշխատավարձերի մասին տարածվող տեղեկությունը ճիշտ չէ։

Օպերայի և բալետի թատրոնի տեխնիկական անձնակազմի գործադուլի չորրորդ օրն էր։ Պահանջը՝ աշխատավարձի բարձրացում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ունի երեք բնակարան, ավտոմեքենա, ավտոտնակ և ոչ բնակելի տարածք։

ԵՄ ընդլայնումը հստակ պատասխան է ագրեսիային և ապակայունացմանը. Զուրաբիշվիլի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նոյեմբերի 6-8-ը Վրաստանում են Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության և անդամ երկրների դեսպանները, այդ թվում Իսպանիայի՝ որպես Եվրամիության խորհրդի ներկայիս նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպանների պատվիրակությունը։