ԵՄ ընդլայնումը հստակ պատասխան է ագրեսիային. նախագահ

ԵՄ ընդլայնումը հստակ պատասխան է ագրեսիային և ապակայունացմանը, ի պատասխան Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հայտարարության, թե ԵՄ ընդլայնումն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման աշխարհաքաղաքական հետևանքն է, X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ նախագահի՝ եվրոպական ապագան այլընտրանք չունի Վրաստանի համար:

«ԵՄ ընդլայնումն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման աշխարհաքաղաքական հետևանքն է։ Մենք այլևս չենք կարող թույլ տալ մոխրագույն տարածքներ Եվրոպայում։ Ընդլայնումը նաև աշխարհաքաղաքական հնարավորություն է Եվրամիության համար»,- ասել է Բերբոքը։