12-ամյա աղջիկը սեռական բռնության է ենթարկվել

Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Քարելիի մունիցիպալիտետում 22-ամյա երիտասարդը 12-ամյա աղջկա է առևանգել և նրա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան։ Ըստ տեղեկությունների՝ երեխային առևանգելու մասին ոստիկանությանը հայտնել է ընտանիքի բարեկամը։

Դեպքի առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է. նրան սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից RadioTavisupleba-ին հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով: