«Ընձուղտ Ժոզե»․ վրացական մուլտֆիլմը մտնում է ամերիկյան շուկա

Վրացական շուկայի համար ստեղծված «Ընձուղտ Ժոզե» անիմացիոն մուլտֆիլմը թարգմանվել է ամերիկացի երեխաների համար, և նոյեմբերի 3-ին YouTube-ում կայացել է առաջին մասի պրեմիերան։

«Bike» ստուդիայի համահիմնադիր Գիորգի Մարչանիան ասել է, որ բանակցություններն ամերիկյան ընկերության հետ սկսվել են 18 ամիս առաջ։

Պայմանագիրը ներառում է երկարաժամկետ համագործակցություն, որի շրջանակում կարող են նոր մասեր ստեղծվել հատուկ ամերիկյան շուկայի համար և ներկայացվել ամերիկյան հեռուստաէկրաններին։

Ժոզե ընձուղտը սովորեցնում է գրել և հաշվել, պատմում է հետաքրքիր պատմություններ, պարում է և երգում։