Բաթումի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին լրագրող, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
Ամաղլոբելիին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում էր ոստիկանի վրա հարձակմանը և նախատեսում էր 4-ից 7 տարվա ազատազրկում, սակայն մեղադրանքը վերանայվել և մեղմացվել է 351-րդ հոդվածի առաջին մասով։
Նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը Վերաքննիչ դատարանում։
Դատավորի որոշումը դատարանի շենքի դիմաց հավաքված ամբոխի կողմից շարունակվել է բողոքի ակցիաներով և որոշումը դատապարտող բացականչություններով։
Հիշեցնենք, որ լրագրողը ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 12-ին՝ քրեական օրենսգրքի համաձայն։ Նա ավելի քան 200 օր է, ինչ գտնվում էր նախնական կալանքի տակ, չնայած այն հանգամանքին, որ ըստ փաստաբանների` նախնական կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկար։
Կալանքի տակ գտնվելու ժամանակ, ի թիվս այլ առողջական խնդիրների, Մզիա Ամաղլոբելիի տեսողությունը կտրուկ վատացել է։