ԵՄ-ն Վրաստանի կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության հետ համագործակցությունը դրական է գնահատում

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Իրինա Աբուլաձեն և Լևան Խառատիշվիլին հյուրանկալել են Եվրոպական միության պատվիրակությանը:

Հանդիպմանը ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել նախարարության հետ համագործակցությունը, իսկ նախարարության կողմից ուշադրություն է դարձվել ԵՄ-ի՝ Վրաստանին ցուցաբերած աջակցությանը, հատկապես կրթական ու գիտական ոլորտում:

Հանդիպման կարևոր թեմաներից են եղել Վրաստանում Եվրամիության արևելյան գործընկերության դպրոցի բացման նախապատրաստման աշխատանքների երկրորդ փուլին վերաբերող հարցերը: Կողմերը նաև քննարկել են Եվրամիության և Վրաստանի միջև կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի և սպորտի ոլորտներում ընթացիկ և նախատեսված ծրագրերին վերաբերող հարցեր: