Իվանիշվիլին պետք է վարչապետի պաշտոնին վերադառնա. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կարծիքով լավ կլինի, եթե Բիձինա Իվանիշվիլին վերադառնա վարչապետի պաշտոնին:

Մարգվելաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները բազմիցս հարցրել են, թե ով է ղեկավարում երկիրը: Նրա խոսքով, կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող հարցերը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, կապված են Բիձինա Իվանիշվիլիի՝ վարչապետի պաշտոնին վերադարձի հետ:

«Թեմայի վերաբերյալ խոսում էի հենց սկզբից, երբ Գիորգի Կվիրիկաշվիլին լքեց պաշտոնը: Ասում էի, որ լավագույն լուծումը կլինի, եթե կուսակցության նախագահն իր վրա վերցնի այս պատասխանատվությունը: Կարծում եմ՝ նա պետք է վերադառնա: Իվանիշվիլին լավ առաջնորդ է և հաճելի էր իր հետ աշխատելը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: