VTB բանկը միանում է խնդրահարույց վարկերը չեղարկելու նախաձեռնությանը

VTB բանկը միանում է խնդրահարույց վարկերը չեղյալ հայտարարելու նախաձեռնությանը: Բանկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ VTB բանկը նպատակ ունի հաճախորդների հետ երկարաժամկետ, գործընկերային հարաբերություններ հաստատել:

«Այս դիրքորոշումն ամրապնդելու համար բանկը միանում է նախաձեռնությանը, ինչի արդյունքում 13 հազարից ավելի խնդրահարույց վարկեր ամբողջությամբ չեղյալ կհայտարարվեն: VTB բանկը միշտ բարձր պատասխանատվությամբ է վերաբերել վարկավորման քաղաքականությանը: Հետևաբար, բանկի մասնաբաժինը՝ չեղյալ հայտարարված վարկերի թվում, շատ փոքր է և կազմում է 0.5 տոկոս: Չնայած դրան, կարծում ենք, որ նախաձեռնությունը հատկապես կարևոր է ցածր եկամուտներ ունեցող և սոցիալապես անապահով խավի համար»,- ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ: