Նախագահ Մարգվելաշվիլին մասնակցելու է նորընտիր նախագահ Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մասնակցելու է Թելավիում կայանալիք նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

«Իհարկե, մասնակցելու եմ երդմնակալության արարողությանը: Նորընտիր նախագահին հրավիրեցի նախագահի նստավայր՝ իրավասությունների փոխանցման շրջանակներում: Հույս ունեմ, իրավասությունների փոխանցման այս քաղաքակիրթ գործընթացը հաջողությամբ կավարտենք դեկտեմբերի 16-ին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: