Եվրապատգամավորին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին

Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգային թույլ չեն տվել տեսակցել կալանքի տակ գտնվող Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Եվրապատգամավորն այս մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ ընդգծելով, որ  Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին տեղեկություն է ստացել նախկին նախագահի մոր՝ Գյուլի Ալասանիայից և Սաակաշվիլիի թիմակից Գիորգի Չալաձեից։

«Ես շարունակում եմ տպավորված մնալ նրանց քաջությամբ և վճռականությամբ», — գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։