Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա

Հունիսի 1-ին կկայանա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիա: Այս մասին նշվում է Անկախության տոնի առթիվ Թուրքիայի նախագահի ուղերձի մեջ:

«Ուրախ եմ, որ 2021 թվականի հունիսի 1-ին, մեր երկիր կատարած Ձեր այցի ընթացքում, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մեր տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները», — ասված է Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը: