Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի 5-րդ տեղակալ է նշանակվել Բաթու Գուրջիձեն։
Համապատասխան հրամանը թվագրված է օգոստոսի 4-ով, և ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։
Նախարարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ Բաթու Գուրջիձեն 2025 թվականից ի վեր զբաղեցնում էր Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության տնտեսական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2014-2025 թվականներին, նույն պաշտոնում նա աշխատել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Իր աշխատանքը պետական հատվածում նա սկսել է 2009 թվականին և ունի ավելի քան 16 տարվա մասնագիտական փորձ պետական ֆինանսների կառավարման, բյուջեի պլանավորման և տնտեսական վերլուծության ոլորտներում։ Տարբեր ժամանակներում նա ղեկավարել է ֆինանսական քաղաքականության, ֆինանսաբյուջետային և տնտեսական վերլուծության բաժինները, այդ թվում՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների, նաև աշխատել է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություններում։ Գուրջիձեն ունի նաև մասնավոր հատվածում աշխատելու փորձ։