Եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Անատոլի Գիգաուրին դատապարտվեց 2 տարի ազատազրկման. դատավճիռը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաճկղեբիան։
Գիգաուրիին ներկայացված մեղադրանքը՝ «ոստիկանի նկատմամբ հարձակում», դատավորը վերաորակել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանին դիմադրություն, որը կատարվել է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով։
Հիշեցնենք, որ Գիգաուրին ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբերի 24-ին՝ Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Նրան մեղադրում էին ոստիկան Վախթանգ Գաբունիային հարվածելու համար։
Գիգաուրիին պաշտպանող կողմը նշել է, որ այդ փաստին նախորդել է նույն ոստիկանի կողմից բռնությունը՝ դեմքին հարված, ըստ Գիգաուրիի` նախքան կհասցներ ոլորել նրա ձեռքը, ոստիկանն է հարվածել իրեն։
Պաշտպանության խոսքով՝ Գիգաուրին գործել է ըստ անհրաժեշտ ինքնապաշտպանության։