Փետրվարին Վրաստանում կվերականգնվեն միջազգային չվերթները

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի խոսքով` փետրվարից ծրագրվում է հանել միջազգային չվերթների արգելքը։

Ըստ Թուրնավայի՝ չնայած պանդեմիային, նախարարության կողմից իրականոցվող ենթակառուցվածքային ծրագրերը կանգ չեն առել. Այդ թվում նաև օդանավակայանների ընդլայնման ծրագրերը։

«Վերջնական փուլում է Քութաիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների ընդլայնումը, և մենք ծրագրում ենք հանել փաստացի գրեթե բոլոր սահմանափակումները արդեն փետրվարից, ենթակառուցվածքները պատրաստ կլինեն սպասարկել ուղևորներին ու հյուրեր ընդունել», — ասել է Թուրնավան։