Կորոնավիրուսը Վրաստանում. Դեկտեմբերի 15

Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ  Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3837 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 194 900 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3105 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 164 786 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 1883:

Կարանտինային գոտում է գտնվում 969 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6710 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2734 պացիենտ: