Կոբախիձեն և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Իրակլի Կոբախիձեն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։

Այս տեղեկությունը հայտնել են հայկական լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ կառավարության մամուլի ծառայությանը։

Փաշինյանը Կոբախիձեին ծանոթացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներին, մասնավորապես խոսել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախաձեռնության», ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների լուծարման, ԵԱՀԿ-ին երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների պահպանմամբ ու փոխադարձ համաձայնության հիման վրա համատեղ դիմելու նախաձեռնության, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնության մասին։

Տեղեկության համաձայն` Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կոբախիձեին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին հրապարակային աջակցության համար։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի շուրջ։ Նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։