Քութաիսիում թմրանյութերի հետ կապված հանցագործության համար ձերբակալվել է ոստիկանության աշխատակից։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ քննությամբ պարզվել է, որ 1969 թվականին ծնված շրջանային տեսուչ Խ.Զ.-ն նյութական օգուտ ստանալու նպատակով ապօրինի կերպով թմրանյութ է վաճառել 1964 թվականին ծնված Ի.Գ.-ին և 1960 թվականին ծնված Ա.Բ.-ին։
ՆԳՆ գլխավոր տեսչության աշխատակիցների և գլխավոր դատախազության համատեղ ձեռնարկված քննչական, դատավարական և օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեք անձ՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, նաև թմրանյութերի ապօրինի վաճառքի մեղադրանքով։
Հանցագործությունը նախատեսում է 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։