Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլիի 11 տարվա ազատազրկման դատավճիռը:
Բաչիաշվիլին ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի համար՝ կառավարելով նրա անձնական ֆինանսները:
2022-ին Բաչիաշվիլիի դեմ գործ հարուցվեց. նա պնդում է, որ դա պայմանավորված է «Վրացական երազանք»-ի քաղաքականության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով, որն, ըստ նրա, աստիճանաբար ավելի ու ավելի է թեքվում դեպի Ռուսաստան: