Բոլնիսիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ձերբակալվել է 79-ամյա մի տղամարդ՝ կնոջը սեփական տանը դանակահարելու համար։
Ձերբակալվածը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության համար։ Հանցագործությունը նախատեսում է 16-ից 20 տարի ազատազրկում։ Սպանված կինը 75 տարեկան էր։
«Պարզվել է, որ Բոլնիսիի շրջանի գյուղերից մեկում՝ իր սեփական տանը, մեղադրյալը, փոխադարձ վեճի հետևանքով, սառը զենքի միջոցով մահացու վերք է հասցրել իր կնոջը՝ 1950 թվականին ծնված Է.Թ.-ին։ Քննության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործության հետքերով ձերբակալել են մեղադրյալ, 1946 թվականին ծնված Ա.Վ.-ին։ Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հանցագործության զենքը՝ դանակը», — ասված է հայտարարության մեջ։